
Նինոծմինդա քաղաքի Վրացական փողոցում կոյուղու դիտահորերը գտնվում են անմխիթար վիճակում:
Փողոցի բնակիչների խոսքով, գարնանից ի վեր բոլոր դիտահորերը գտնվում են նման իրավիճակում: Դիտահորերից մեկն արդեն 9 ամիս է բաց վիճակում է, իսկ մյուսը՝ կիսաքանդ:
«Եթե որևէ քայլ չձեռնակրվի, ապա վիճակը ձմռանն ավելի կվատանա, ավելին, սառնամանիքի պատճառով կոյուղագծերը կսառչեն: Անուշադիր լինելու դեպքում հնարավոր է մարդիկ սայթաքեն ու ընկնեն փոսը: Կիսաքանդ դիտահորերն էլ խոչընդոտում են երթևեկությանը»,-բողոքում են բնակիչները:
Հիշեցնենք, որ ռադիոն բազմիցս անդրադարձել է դիտահորերի անմխիթար վիճակին:
Վրացական փողոցում տիրող իրավիճակը կարող եք տեսնել ֆոտոշարքում.