Նոյեմբերի 14 -ին որակի համաշխարհային օրն է: Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, արդյո՞ ք գնումներ կատարելիս ստուգում են ապրանքի որակը թե՞ ոչ:
Փորձեցինք պարզել տեղյակ են արդյոք որակի միջազգային օրվա մասին, ինչպես նաեւ որակն է կարեւոր թե՞ գինը, եւ արդյոք գնումներ կատարելիս ստուգում են պիտանելիության ժամկետը:
Որակի համաշխարհային օրն ամենամյա միջոցառում է, որը նշվում է աշխարհի շատ երկրներում` նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրը: Օրվա հիմնադրման նախաձեռնողը Որակի եվրոպական կազմակերպությունն է (ЕОК)՝ ՄԱԿ-ի աջակցությամբ։
Որակի համաշխարհային օրվա նպատակը արտադրության եւ սպասարկման ոլորտում բարձր որակի նշանակության ընդգծումն է, ինչպես նաեւ որակի հետ կապված խնդիրների վրա ուշադրություն հրավիրելը։
Մանրամասները՝ ռեպորտաժում.