
Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները մտահոգված են Նինոծմինդա քաղաքի կենտրոնական զբոսայգու վիճակից:
Բնակիչները նշում են, որ զբոսայգին տասնամյակներ շարունակ անմխիթար և անբարեկարգ վիճակում է: Բնակիչները միաձայն ցանկանում են, որ այգին բարեկարգվի, պատրաստվեն հեծանվի վազքուղիներ, վերականգնվեն սիզամարգերը, ծառերին համապատախան ուշադրություն դարձվի, տեղադրվեն լամպեր և նստարաններ:
«Նախկինում այն բավականին գեղեցիկ վայր էր: Այժմ այն անխնամ և լքված տեսք ունի. մարդու լեզուն անգամ չի պտտվում այն այգի անվանել»,-մտահոգվեց քաղաքի բնակիչներից մեկը: