2019թ. մունիցիպալ բյուջեն մասնակի փոփոխվեց

2019թ. մունիցիպալ բյուջեն  մասնակի փոփոխվեց

Նոյեմբերի 15-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն անցկացրեց նիստ, որի օրակարգում դրված էր 2 հարց:

Առաջին հարցը վերաբերում էր 2019թ. բյուջեի մասնակի փոփոխությանը, իսկ 2-րդ հարցը վերաբերում էր վերջին 9 ամսվա բյուջեի կատարողականին:

Բյուջեի փոփոխությունը վերաբերում էր հիմնականում քաղաքապետարանի և սակրեբոլոյի տրանսպորտային ծախսերի մեծացմանը:

Բյուջեի մնացորդից 75 000 լարի կտրամադրվի քաղաքապետարանի այն աշխատակիցներին, ովքեր աշխատել են իրենց բացակայող գործընկերների փոխարեն:

Արայիկ Բդոյանն էլ առաջարկեց այդ գումարը ծախսել մունիցիպալիտետում առկա առավել կարևոր խնդիրների լուծման համար:

Բյուջեի փոփոխությամբ նախատեսվում է նաև 13 000 լարի տրամադրել ամանորյա տոնածառի զարդարման համար:

Սամվել Իրիցյանն էլ առաջարկում է ամանորյա տոնածառեր տեղադրել ոչ միայն նինոծմինդա քաղաքում, այլ նաև գյուղերում, որպեզի գյուղերի բնակիչներն էլ զգան Ամանորի շունչը:
Ի հեճուկս հնչած բոլոր դգոհությունների, բյուջեի փոփոխության մասին հարցին բոլոր պատգամավորները կողմ արտահայտվեցին, բացի՝ մեկից:
Նիստի ավարտին սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը նշեց, որ բյուջեի նախագծի քննարկմանը կարող են մասնակցել բնակիչները և կոչ արեց, որպեսզի ցուցաբերեն ակտիվություն:



Opinion, pooling and voting