Բենարա գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վնասվել է 3 ուղևորդ, նրանցից մեկը՝ 22-ամյա տղամարդը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց:
Ախալցիխե-Ադիգենի ճանապարհին շարժվող «Բե-Էմ-Վե» մակնիշի ավտոմեքենայի անիվը հավանաբար տրաքվել է, որի արդյունքում մեքենան բախվել է, իսկ այնուհետև հրդեհ է բռնկվել:
Հրդեհի արդյունքում BMW-մակնիշի ավտոմեքենան գրեթե ամբողջովին այրվել է: Դեպքը տեղի է ունեցել Նոյեմբերի 17-ին, ժամը 00:30 սահմաններում:tvnews.ge