Նոյեմբերի 15-ին, ժամը 20-ի սահմաններում ՌԴ քաղաքացին ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ստացել ուղեբեռը և ժամանման սրահից դուրս գալուց նկատել է, որ ուղեբեռից գողացել են իր ոսկյա զարդերը՝ պատճառելով մոտ 1 միլիոն 900 հազար դրամի վնաս:
Բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալները իրացնելով «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցների հետ համատեղ, ժամը 23.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել օդանավակայանի երեք աշխատակցի, որոնցից մեկը` Այնթափ գյուղի, մյուս երկուսը Երևանի բնակիչներ են:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կասկածյալները ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:shantnews.am