
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ մոբիլիզացված են Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: Գրասենյակում այս պահին հավաքվում են նաև կուսակցության անդամները:
Վերջիններս նշել են, որ երկրում որևէ արտակարգ իրավիճակ չկա: Կուսակցության անդամները հավաքվել էին նաև նախօրեին՝ ցույցերին զուգահեռ, որից հետո հայտարարել էին, թե հանրահավաքներին չեն անդրադարձել, այլ քննարկել են երկրի պետական բյուջեի հարցը:
Հիշեցնենք՝ րոպեներ առաջ խորհրդարանի մուտքերն արգելափակած ցուցարարները իշխող կուսակցության 3 պատգամավորի թույլ չտվեցին մուտք գործել խորհրդարան:aliq.ge