Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը կհայտարարի մրցույթ Դավիթ Շինարար փողոցում մայթեզրեր կառուցելու համար:
Մրցույթը կանցկացվի նոյեմբերի 20-ին: Մայթեզրերի կառուցապատման համար կծախսվի 42,372 լարի գումար:
Ինչպես ճշտեցինք Պետական գնումների ծառայությունից, այն շինկազմակերպությունը, որը կշահի մրցույթը, պարտավորված է լինելու աշխատանքներն ավարտին հասցնել մինչև 2020թ. ապրիլի 15-ը:
Նշենք, որ Դավիթ Շինարար փողոցում մայթեզրերի բացակայությունը խոչընդոտում է թե հետիոտնի անցուդարձին և թե մեքենաների երթևեկությանը: NOR ռադիոկայանը այս խնդրին բազմիցս անդրադարձել է իր նյութերում: