Սակրեբուլոյի նիստում որոշվել են առաջիկայում իրականացվելիք շինաշխատանքները

Սակրեբուլոյի նիստում որոշվել են առաջիկայում իրականացվելիք շինաշխատանքները

Նոյեմբերի 15-ին Նինոծմինդայի սակրեբուլոյի կողմից անցկացված նիստի ժամանակ տեղական բյուջեն մասնակիորեն փոփոխության ենթարկվեց:

Բյուջեի փոփոխությամբ 2000 լարի կտրամադրվի Հեշտիայի ջրամատակարարման համակարգի վերանորոգման համար, 1500 լարի՝ Ռադիոնովկայի մարզադահլիճի վերանորոգմանը, 1500 լարի՝ Ղաուրմա գյուղի մարզադահլիճի վերանորոգման, 2000 լարի՝ Գանձա գյուղի ծիսակատարությունների տան վերանորոգմանը, 3 000 լարի Սաղամո գյուղի խմելու ջրի խողովակների ձեռքբերման համար:

Մունիցիպալիտետի արտաքին լուսավորման համար կհատկացվի 25 000 լարի: Շտապ օգնության ծառայության շենքի կոմունիկացիոն սյուների տեղադրման համար կտրամադրվի 5600 լարի: