Շատ կցանկանայի, որպեսզի Պուտինի հետ հանդիպումը կայանար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հուլիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Սակայն նա նշել է, որ այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ այդ հանդիպման մասին խոսելն այժմ վաղաժամ է:
«Պետք է իրավիճակը այդ հանդիպման համար անհրաժեշտ մակարդակի հասցնենք: Դա իմ մեծ ցանկությունն է: Սակայն դրա համար պետք է համապատասխան իրավիճակ ստեղծվի: Այսօրվա իրավիճակը բավարար չէ այդ հանդիպման մասին խոսելու համար»,-ընդգծել է Իվանիշվիլին, փոխանցում է «Ինտերպրեսսնյուզը»:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյոք հնարավոր է Պուտինի այցը Վրաստան, Իվանիշվիլին հայտարարել է, որ այդ հարցին բարդ է պատասխանել:
news.am