
Ընդհանրապես տաք եղանակներին Հեշտիայի երիտասարդները աշխատում են դաշտերում, զբաղվում տարբեր աշխատանքներով, իսկ երբ մոտենում է ձմեռը այլ զբաղմունք չունեն, այդ պատճառով առողջ ապրելակերպով զբաղվելու համար ամեն երեկո այցելում են գյուղի սպորտդահլիճ:
Հեշտիայի երիտասարդների խոսքով ՝ «Ամեն երեկո 3 – 4 ժամ խաղում ենք ֆուտբոլ, վոլեյբոլ, զբաղվում բռնցքամարտով եւ մարզվում մարզասարքերով: Սպորտդահլիճում պայմանները լավ են, միայն բացակայում է ջեռուցումը, այսինքն դահլիճում տեղադրված են ջեռուցիչ սարքեր, բայց չեն աշխատում, իսկ ձմռանը դահլիճում ցուրտ լինելու պատճառով հաճախ հիվանդանում ենք»:
Մանրամասները՝ ռեպորտաժում.