Մաթևոս Էլոյանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղից է, մոտ 40 տարի է աշխատում է որպես հովիվ։ Յուրաքանչյուր բացվող օրվա հետ միացնում է ռադիոընդունիչը և պարտաճանաչորեն լսում Nor ռադիոն` Fm 100.1 հաճախականությամբ։
Մաթևոս Էլոյանը պատմեց` «Դաշտում ուրիշ զբաղմունք չունեմ, լսելով Nor ռադիոն գոնե տեղեկանում եմ նորությունների մասին, լսում եմ երգեր և այդկերպ շատ թեթև է անցնում օրը»։
Մաթևոս Էլոյանի այցի նպատակն էր ծանոթանալ Nor-ի աշխատակիցների և աշխատանքի հետ։