
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ կայացած ցույցի ընթացքում բերման է ենթարկել 18 քաղաքացու: Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ-ն՝ հավելելով, որ ոստիկանական ուժերի կողմից անցկացված միջոցառումներից հետո խորհրդարանի մուտքերն «արհեստականորեն ստեղծված բարիերներից մաքրված են, ինչպես նաև բաց են բոլոր մուտքերը»:
«Այսպիսով, օրենսդրական մարմինը կարող է շարունակել գործունեությունը: 18 անձ է բերման ենթարկվել վարչական իրավախախտումների առիթով: Նշված անձինք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածներով»,- նշված է հայտարարության մեջ:
ՆԳՆ-ն ևս մեկ անգամ կոչ է արել քաղաքացիներին գործել օրենքի սահմաններում և զգուշացրել, որ հակառակ դեպքում հատուկ միջոցներ կձեռնարկեն: aliq.ge