Կայացավ «Ջավախք», «Գանձեր» և «Արևներ» պարի համույթների տարվա հաշվետու համերգը

Կայացավ «Ջավախք», «Գանձեր» և «Արևներ» պարի համույթների տարվա հաշվետու համերգը

Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում կայացավ «Ջավախք», «Գանձեր» և «Արևներ» պարի համույթների տարվա հաշվետու համերգը:
Բեմում հանդես եկան Գանձայի «Գանձեր», Սաթխայի «Ջավախք» և Օրոջալարի «Արևներ» համույթները՝ գեղարվեստական ղեկավար Աստղիկ Հարությունյանի ղեկավարությամբ: Աստղիկը առանց տրտնջալու աշխատում է 5-16 տարեկան երեխաների հետ՝ նշելով, որ երեխաները շուտ են սովորում պարային շարժումները:

«Այսօր հաշվետու համերգ է, և ես պատախանատվություն եմ կրում ծնողների, ղեկավարության և ինքս իմ առաջ: Արդեն մի քանի ամիս է աշխատում եմ այս երեխաների հետ, և եկել էր ժամանակը, որպեսզի ցույց տայինք հանդիսատեսին մեր աշխատանքը»,-անկեղծացավ պարուսույց Աստղիկ Հարությունյանը:

Աստղիկը նշեց, որ գյուղական ակումբները անմխիթար վիճակում են գտնվում: Բանն այն է, որ բոլորում էլ բացակայում է ջեռուցումը: Պարուսույցը նշեց, որ Սաթխայի ակումբում չկան կուլիսներ, Օրոջալար գյուղում երեխաների հետ աշխատում են մի փոքրիկ սենյակում, իսկ ահա Գանձայի ակումբը չնայած որ վերանորոգված է, ակայն չունի սենյակ փոքր երեխաների հետ աշխատելու համար:

Համերգին ելույթով հանդես եկավ Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության, սպորտի և հուշարձաններիի պահպանության ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը և նշեց, որ 2020թ. քաղաքապետարանը բարելավելու է գյուղերի ակումբների շենքային պայմանները:

Գանձայի բնակչուհի Աստղիկ Հարությունյանը որպե պարուույց աշխատում է 2011թ.-ից և դաավանդում է ողովրդական, ազգային և
ժամանակակից պարեր:

Մանրամասները լսեք Աստղիկ Հարությունյանից.



Opinion, pooling and voting