Վրաստանի խորհրդարանում ձայնի իրավունքից չեն օգտվել հիմնականում մեծամասնական պատգամավորները

Վրաստանի խորհրդարանում ձայնի իրավունքից չեն օգտվել հիմնականում մեծամասնական պատգամավորները

2018 թվականին Վրաստանի խորհրդարանում 30 պատգամավոր խոսքի իրավունքից ոչ մի անգամ չի օգտվել: 30 «լուռ» պատգամավորներից 24-ը իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներն են, որոնց թվում 19-ը մանդատ են ստացել մեծամասնական կարգով:

Ողջ 2018 թվականի ընթացքում նրանք խորհրդարանում չեն արել որևէ մի քաղաքական հայտարարություն, հարցեր չեն տվել, ոչ մի անգամ չեն միացրել բարձրախոսը:

«Յուրացման դետեկտոր» հասարակական կազմակերպությունն անցկացրել է հաշվարկներ, որոնց համաձայն, փաստացի քաղաքական գործընթացներին չմասնակցող մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների աշխատավարձը միասին գերազանցում է 1 մլն լարին:

Օրինակ, պատգամավորների աշխատավարձը նվազագույնը 4 600 լարի է, ինչը տարեկան կազմում է ավելի քան 55 հազար լարի, իսկ 19 պատգամավորի դեպքում ավելի քան 1 մլն լարի:

Այս գումարի մեջ չի մտնում պատգամավորների արձակուրդների համար հատկացված գումարը, որը օրինակ «լուռ» պատգամավորներից Լևան Բեժանիձեի դեպքում տարեկան կազմել է 15 հազար լարի:

Հատկանշական է նաև, որ մեծամասնական պատգամավորների գրասենյակի համար նույնպես պետբյուջեից հատուկ գումար է հատկացվում, որը կազմում է 4 մլն լարի:

NDI-ի վերջին հետազոտությունների համաձայն Վրաստանում հարցվածների 71 տոկոսը չգիտի իր շրջանի մաժորիտարն ով է:aliq.ge