
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Վալերիան Փիլիշվիլու որոշմամբ, նոյեմբերի 18-ի ցույցի ժամանակ ձերբակալված 36 անձինք ազատվել են վարչական կալանքից:
Քաղաքային դատարանում նրանց գործի քննարկումը վերսկսվելու է նոյեմբերի 6-ին, 13:00-ին:
Դատավորը քննարկել է նաև «Գիրչիի» առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի հարցը, ով ազատ է արձակվել ստորագրությամբ:
Նոյեմբերի 18-ին, Ռուսթավելու պողոտայում ցույցի ժամանակ վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ (իրավապահ մարմնի աշխատակցի օրինական պահանջին անհնազանդություն) և 166-րդ (խուլիգանություն) հոդվածներով հաշվի առնված իրավախախտումների համար ձերբակալվել էր 37 անձ:1tv.ge