Գանձա գյուղի մանկապարտեզում ջեռուցման համակարգ տեղադրելու համար տեղական բյուջեից հատկացվել էր 26
հազար լարի: Հայտարարված մրցույթը շահել է Նորայր Նալբանդյանի շինկազմակերպությունը 23,017 լարիի դիմաց: Աշխատանքների իրականացման և գազի կաթսայի տեղադրման համար շինակազմակերպությանը հատկացվել է 30 օր ժամանակ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Գանձայի մանկապարտեզում ավելացվել էին 2 նոր դասասենյակներ, սակայն ջեռուցում չլինելու պատճառով դրանք չէին օգտագործվում:
Մինչ այս ձմռան ամիսներին մանկապարտեզը տաքացվել է վառարանների օգնությամբ, իսկ երեխաների հետ պարապմունքները անցկացվել են երկու սենյակներում: Գանձայի մանկապարտեզ են հաճախում 140 երեխա, ում հետ պարապմունքներն ընթանում են 5 խմբերում: