
Թբիլիսիում, տաքսիների անվճար քիմմաքրման վաուչերից երկրորդ փուլում, նոյեմբերի մեկից մինչ օրս օգտվել է մոտ 500 տաքսու վարորդ,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ ԿԱխա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության նիստին:
Նրա հայտարարությամբ, ի տարբերություն առաջին փուլի, վաուչերից օգտվելու ցուցանիշը բարձր է:
«Մենք սկսել ենք քիմմաքրման վաուչերների փոխանցման երկրորդ փուլը և մինչ օրս արդեն օգտվել է մոտ 500 վաուչեր, այն դեպքում, երբ առաջին փուլում կիրառվել է միայն 87 վաուչեր»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Ինչպես նշել է Թբիլիսիի քաղաքապետը, այս պահի դրությամբ, «A» կատեգորիայի տաքսու վկայական է վերցրել ավելի քան 13 000 վարորդ:1tv.ge