Անցկացվում են հասարակական լսումներ 2020թ. բյուջեի կազմման շուրջ

Անցկացվում են հասարակական լսումներ 2020թ. բյուջեի կազմման շուրջ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն արդեն երկրորդ օրն է անցկացնում է հասարակական լսումներ 2020թ. բյուջեի կազմման կապակցությամբ:

Լսումներին մասնակցում են սակրեբուլոյի նախագահը, պատգամավորները, խմբակցությունների ներկայացուցիչները, հանձնաժողովների նախագահները, պետական բյուջեից ֆինանսավորում ստացող ծառայություններն ու իրավաբանական անձինք, ինչպիսիք են օրինակ Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնը, Մշակույթի կենտրոնը, Գանձա գյուղի մանկապարտեզը: Վերջիններս ներկայացնում էին 2019թ. բյուջեի կատարողականը և բարձրաձայնում առկա խնդիրները, որպեսզի հնարավորինս բարձրացվի ֆինանավորումը 2020թ.-ի բյուջեով:

Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանի խոսքով, արդեն 5-րդ տարին է կիրառում են այդ պրակտիկան, որը բավականին արդյունավետ է աշխատում:

Մինչև նոյեմբերի 22-ը սակրեբուլոն քաղաքապետարանին պետք է ներկայացնի բյուջեի նախագծում կատարած լրացումները, որպեսզի հետագայում տարաձայնություններ չառաջանան այդ երկու ինստիտուտների միջև: Իր հերթին քաղաքապետարանը նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կրկին բյուջեի նախագիծը լրացումներով հանդերձ ուղարկելու է քաղաքապետարանին, որին կհաջորդի բյուջեի հաստատման գործընթացը:

Լսումների ժամանակ պարզ դարձավ, որ Գանձայի մանկապարտեզը, ուր հաճախում են մոտ 140 երեխաներ, ունի ընդամենը մեկ սանհանգույց, ինչը հակասում է հիգիենայի տարրական կաննորներին և որոշվեց, որ կավաելացվեն ևս երկու սանհանգույց:

Լսումների նպատակն է, որպեսզի բյուջեի միջոցները հնարավորինս արդյունավետ բաշխվեն:

Մանրամասները լսեք Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանից.