Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի բլոգերի հարցին

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի բլոգերի հարցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Իտալիայում է:

Այսօր Միլանում Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում, հայ համայնքի հետ հանդիպմանը միջադեպ է տեղի ունեցել: Ազգությամբ ադրբեջանցի, բլոգեր ներկայացած մի տղամարդ ներխուժել է եկեղեցի և սկսել հարցեր ուղղել վարչապետ Փաշինյանին: Անվտանգությունը փորձել է հեռացնել քաղաքացուն, վարչապետը սակայն հրահանգել է թույլ տալ նրան խոսել, որից հետո պատասխանել է ադրբեջանցուն:1lurer.am