Հենզել Մկոյան. «Մեր ակտիվիստները թույլ չեն տա կողպեք դնել»

Հենզել Մկոյան. «Մեր ակտիվիստները թույլ չեն տա կողպեք դնել»

«Իրենց կդիմավորեն մեր ակտիվիստները թույլ չեն տա, որ կողպեք դնեն», – ասում է Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը: Նրա խոսքերով, ընդդիմությանը խանգարելու են իրենց ակտիվիստները:

Արդեն երկու օր է ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Ախալքալաքի քաղաքապետարանում: Տեղում մեծ թվով ոստիկաններ են մոբիլիզացվել:

Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում վստահեցրեց, որ ինքը սովորական ռեժիմով շարունակում է աշխատել:

«Ես իմ սովորական ռիթմով աշխատում եմ, հիմա ես ընդունելություն եմ անում իմ բյուրոյում: Ինչ վերաբերում է ընդդիմության ակցիային, կարող եմ ասել, որ իրենք խոստացել են, որ կգան, իրենց կդիմավորեն մեր ակտիվիստները, թույլ չեն տա, որ կողպեք դնեն, բնականաբար խանգարելու են: Մեր ակտիվիստները և շենքում են, և շենքի շրջակայքում: Ես սովորական շարունակում եմ աշխատել»,- ասաց Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը:

 

Նշենք, որ Վրաստանի միավորված ընդդիմության ու քաղաքացիական ակտիվիստները համատեղ բողոքի ակցիաներ են իրականացնում: Նրանք կողպեքներ են կախում Խորհրդարանի ու կառավարության մուտքերի մոտ՝ ի նշան օրենսդիր ու գործադիր կառույցների անգործության։jnews.ge