
Նինոծմինդայի քաղաքապետարանի շենքում անցկացվեց հանդիպում պետական ծառայողների հետ Եվրոպական ինտեգրման թեմայով:
Հանդիպումն անցկացրեց Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Վասիլի Քաչարավան: Հանդիպմանը խոսվեց եվրոպական երկրների հետ համագործակցության, առկա խնդիրների, ԵՄ-ի կողմից տրվող արտոնությունների մասին: «Մենք շատ բանի ենք հասել, ինչը չի խանգարում համագործակցել մյուս երկրնրերի հետ: Ընդհակառակը, հիմա Վրաստանը մեծ ընտրությոան հնարավորություն ունի: Վրաստանը բարելավել է ԵՄ-ի հետ հարաբերությունները, ավելին՝ Վրաստանին տրվող արտոնություններից պետք է կարողանանք օգուտ քաղել: Մեր երեխաները կարող են սովորել եվրոպական համալսարաններում բացառապես անվճար”- նշում է Վասիլի Քաչարավան:
Հանդիպմանը ներկա քաղաքապետարանի աշխատակիցներն ու պետական ծառայողները
Հանդիպումը կազմակերպել էր Սամցխե-Ջավախեթիի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնը: