Թբիլիսիի քաղաքային դատարանը մինչեւ հուլիսի 9-ն է հետաձգել «Ազատ գոտու» երեք ակտիվիվստների նկատմամբ դատական գործի քննումը: Վերջիններս ձերբակալվել էին հուլիսի 7-ին՝ «Դինամո-Թբիլիսի» եւ «Դինամո-Մոսկվա» թիմերի միջեւ ընկերական խաղից հետո:
Մինչ այդ, Վրաստանի նախագահը պահանջել է անհապաղ ազատ արձակել նրանց: Նա ընդգծել է, որ ակցիայի մասնակիցները գործել են սահմանադրության շրջանակներում:
Նա նաեւ իր վրդովմունքն է արտահայտել պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Թբիլիսի ժամանելու կապակցությամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Սահակաշվիլիի խոսքերով՝ «խախատվել է Վրաստանի անվտանգությունն ու ազգային արժանապատվությունը»:
«Ողջունում եմ Վրաստանի տարածքում ռուս մարզիկների ու զբոսաշրջիկների ներկայությունը, սակայն մեր թշնամիների այստեղ լինելն անթույլատրելի է, իսկ ռուսական Պետդումայի բոլոր պատգամավորները, որոնք 2008-ին ստորագրել են Վրաստանի մասնատման մասին փաստաթուղթը, թշնամածին գործոններ են»,-հայտարարել է նա:
Նախօրեին «Ազատ գոտու» ակտիվիստները բողոքիակիցա էին կազմակերպել Թբիլիսիի այն մարզադաշտի մոտ, որտեղ տեղի էր ունենում երկու թիմերի միջեւ ընկերական հանդիպում՝ բողոքելով ռուս պատգամավորների՝ Վրաստանում գտնվելու փաստի դեմ:
news.am