Հայտնի են տասնամյակի թոփ 10 սաունդթրեքները

Հայտնի են տասնամյակի թոփ 10 սաունդթրեքները

Entertainment Weekly ամերիկյան պարբերականը կազմել է վերջին տասը տարվա լավագույն սաունդթրեքների վարկանիշը:

Ցուցակի առաջատարը «Աստղ է ծնվել» ֆիլմի սաունդթրեքն է: Shallow երգը կատարել են Լեդի Գագան և Բրեդլի Կուպերը: Փետրվարին այն արժանացել է «Օսկարի»՝ որպես տարվա գլխավոր սաունդթրեք:

Երկրորդ տեղում է «Սառը սիրտ» անիմացիոն մուլտֆիլմում հնչող Let It Go թրեքը: Այն գրել են Քրիստեն Անդերսոն-Լոպեսը և Ռոբերտ Լոպեսը, իսկ կատարել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Իդինա Մենզելը:

Առաջատարների եռյակը եզրափակում է Never Enough կոմպոզիցիան «Մեծագույն շոումեն» ժապավենից: Այն կատարելու համար հրավիրվել է երգչուհի Լորեն Օլռեդը:Ցուցակում ընդգրկվել են նաև այնպիսի երգեր, ինչպիսիք են Ֆարել Ուիլյամսի «Happy»-ին «Անճոռնի ես 2» մուլտֆիլմից, Wiz Khalifa և Charlie Puth կատարողների «See You Again»-ը «Ֆորսաժ 7» ֆիլմից, Լանա Դել Ռեյի կատարմամբ «Young and Beautifu»-ը «Մեծն Գեթսբի» ֆիլմից և այլյն:
1in.am