Ուրբաթ ցերեկը Սուխումում սպանություն կատարած կասկածյալները կարող էին փախչել դեպի Վրաստան, ինչի հետ կապված Ինգուր գետով անցնող այս պետության սահմանը ժամանակավորապես փակ է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության հատուկ ծառայությունում աղբյուրին:
«Տեղեկություն կա, որ չարագործները հանցագործության իրագործումից հետո կարող էին հանրապետության տարածքը լքել Վրաստանի ուղղությամբ, ինչի հետ կապված ուրբաթից սահմանը փակ է, ոչ ոքի բաց չեն թողնում»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ սահմանափակումները ժամանակավոր բնույթ ունեն, սակայն առայժմ հայտնի չէ, թե երբ կչեղարկվեն:
Ուրբաթ Սուխումի կենտրոնում փոխհրաձգության հետեւանքով, որը Սան Ռեմո ռեստորանի ամառային ծածկապատշգամբի ուղղությամբ ավտոմեքենայից կատարել էին դիմակավորված երեք անհայտ անձինք, զոհվել է 2 «օրենքով գող»՝ Ալխաս Ավիձբան եւ Աստամուր Շամբան: Սուխումի 22-ամյա բնակիչ մատուցողուհին, որն այդ պահին մոտեցել է սեղանին, գլխին հրազենային վնասվածք է ստացել եւ կրիտիկական վիճակում վերակենդանացման բաժանմունքում է: Եվս երեք մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Սուխումում տեղի ունեցածի հետ կապված հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան ուրբաթ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել եւ ուժային կառույցների առաջ խնդիր է դրել հանցագործության բացահայտման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար ներգրավել բոլոր ստորաբաժանումները: ՆԳՆ տեղեկություններով՝ գերչատեսչության անձնակազմը ոտքի է հանված տագնապով, բոլոր անցակետերը փակված են, աշխատում են միլիցիայի, Գլխավոր դատախազության, Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներից կազմված օպերատիվ-հետաքննչական խմբեր: news.am