1970-ականների սկանդալային գողությունը. Տեսանյութ

1970-ականների սկանդալային գողությունը. Տեսանյութ

НТВ-ն անդրադարձել է 1970-ականների վերջին Հայաստանում տեղի ունեցած սկանդալային գողությանը:

Ռուսական НТВ հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել` անդրադառնալով Հայաստանում 1970-ականների վերջին տեղի ունեցած գողության դեպքին: Նշվում է, որ նախորդ դարի 70-ականներին ՀՀ Կենտրոնական բանկի պահեստից գողացվել է 1,5 միլիոն ռուբլի:

Աղբյուրը նշում է, որ դա այդ ժամանակվա համար «ֆանտաստիկ» գումար է եղել: Դատարանի որոշմամբ` գողերը դատապարտվել են գնդակահարության:

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը Մոսկվա նամակ է գրել և խնդրել, որպեսզի նրանց չգնդակահարեն և ներում շնորհեն, սակայն Կրեմլի դրական պատասխանով նամակը  Երևան է հասել նրանց գնդակահարումից ընդամենը մեկ օր անց:

Մանրամասները` հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում:

https://www.facebook.com/ntvofficial/videos/418400312189330/

shantnews.am

Հավելյալ տեղեկություն NOR – ի կողմից.

Ֆելիքս Կալաչյանը ծնվել է  ՀԽՍՀ  Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղում, իսկ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել Գյումրի, որտեղ ամուսնացել է Մարուշի հետ։ Զույգն ունեցել է երկու երեխա։ Ֆելիքսի մայրը ՝ Մանանա Թամասյանը ծնունդով Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղից է՝ ով ամուսնացել  է Ղազանչի։

1977 թվականի օգոստոսի 5-ին Ֆելիքս Կալաչյանը մտել է բնակելի շենք, որը պետբանկի հետ ունեցել է ընդհանուր պատ։ Այսօր ՀՀ կենտրոնական բանկը  ամբողջությամբ առանձնացված է մոտակա շինություններից։ Նա փորձել է քանդել պատի մի հատվածը , սակայն պատը բավականաչափ հաստ է եղել։ Այնուհետ նա բարձրացել է տանիք և նկատել, որ պահոցից մի հարկ վերև գտնվող սենյակում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, պատուհանին չկան ճաղավանդակներ, իսկ լուսամուտը բաց է։ Հետագայում պարզվել է, որ բանկի տնտեսվարը մոռացել է փակել այն։ Սկզբում նա փորձել է այնտեղ շպրտել պարան, սակայն չի ստացվել, և Ֆելիքսը, վտանգելով կյանքը, տանիքից թռել է դեպի պատուհանի ներսը։ Այնուհետև, հատակին բացելով 34 սանտիմետրանոց անցք՝ անձրևանոցի օգնությամբ (տվյալ դեպքում սկզբից բացել է փոքրիկ անցք որի միջով անցկացրել է անձրևանոցը փակ վիճակում ու ներսի հատվածում բացել։ Նա այսպես է վարվել որպեսզի փողի պահոց իջնելու համար, մեծ անցք բացելով քարերը չթափվեն հատակին ու աղմուկ չբարձրանա) ներթափանցել է այնտեղ՝ հանելով փողով լի երկու պարկ։ Հետագայում, փորձաքննության ժամանակ, Ֆելիքսը չի կարողացել կրկնել կողոպուտի սցենարը։

Կողոպուտից անմիջապես հետո, եղբայրները մեկնել են Մոսկվա որտեղ Նիկոլայը ծանոթացել է Լյուդմիլա Աքսյոնովայի հետ։ Լյուդմիլայի եղբայրը Վլադիրմիր Կուզնեցովը եղել է տաքսու վարորդ, ով համաձայնվել է դառնալ եղբայրների «հանցակիցը»։ Վլադիմիրը, ում, իբր թե, պետք է տրվեր գողոնի 3 %-ը, կարծում էր, որ Նիկոլայը ցանկանում է ամուսնանալ իր քրոջ հետ և ոչինչ չգիտեր ապագա փեսայի մութ անցյալի մասին։ Սակայն խնայդրամարկղերից մեկում Վլադիմիրին սկսեցին կասկածել, երբ նա 100 ռուբլիանոց թղթադրամների տրցակը փորձում էր փոխանակել։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր շուրջ 1,5 միլիոն խորհրդային ռուբլի, որից Կալաչյան եղբայրները, մինչև ձերբակալությունը, հասցրել էին ծախսել մոտ 100 000 ռուբլի։ 1978 թվականի հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը Վլադիմիր Կուզնեցովը և Կալաչյան եղբայրները ձերբակալվել են։

1979 թվականին եղբայրները դատապարտվեցին գնդակահարության, իսկ Զավեն Բաղդասարյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման։ ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը  բավարարեց Կալաչյան եղբայրների ներման խնդրագիրը, սակայն, վերջիններս, Երևան ժամանել չկարողացան, քանի որ դատավճիռը մի քանի օրվա ընթացքում ի կատար ածվեց։ Նիկոլայի մայրը մահացավ հետաքննության ժամանակ, իսկ Ֆելիքսի ընտանիքի գույքը բռնագրավվեց։