
Բաքվի թաղամասերից մեկում՝ Բիբիեյբաթ մզկիթի մոտ, տեղի է ունեցել սողանք, որի հետևանքով փլուզվել է մոտ 250-300 մետր ճանապարհ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։
Այդ պահին այդտեղով անցնող մեկ մարդատար մեքենա և կայանած մեկ ուրիշ մեքենա հայտնվել են փլուզման հետևանքով առաջացած փոսում։ Ադրբեջանական ԱԻ ծառայությունները ներկայում փակել են ճանապարհը, տուժածների թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։shantnews.am