Իվանիշվիլի. Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելն այլընտրանք չունի

Իվանիշվիլի. Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելն այլընտրանք չունի

Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելն այլընտրանք չունի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին՝ բացելով Բաթումի միջազգային կոնֆերանսը:

Բաթումում աշխատանքն է սկսել միջազգային «ԵՄ արևելաեվրոպական գործընկերները՝ Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովին ընդառաջ» կոնֆերանսը:

«Զարգացման եվրոպական ուղին ընտրել է վրացի ժողովուրդը, սա որեւէ քաղաքական ուժի կատարած ընտրությունը չէ: Վրաստանը եվրոպական երկիր է եւ ցանկանում է Եվրոպայի մաս դառնալ, այլընտրանք չկա», – ասել է նա:

Իվանիշվիլին ընդգծել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին իշխանության եկած կառավարությունը մտադիր է եվրոպական ոճի ժողովրդավարական հանրություն ստեղծել: Վրաստանի վարչապետը Եվրոպային խոստացել է Վրաստանի պատմության ամենաազատ նախագահական ընտրություններն անցկացնել: Նա նաեւ հավելել է, որ բոլոր, այդ թվում՝ սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանված կլինեն, հայտնում է «Գռուզիա Online»-ը:

Վրաստանի վարչապետը հաստատել է եվրոպական տրանսպորտային տարանցիկ միջանցքի, ինչպես նաեւ Ասիայից եւ Ադրբեջանից Եվրոպա գազամատակարարման համակարգի մաս կազմելու Վրաստանի ցանկությունը:
news.am



Opinion, pooling and voting