«Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը ավարտել է դեպի Մամզարա գյուղ տանող կենտրոնական ճանապարհի 3 330 մետրանոց հատվածի ասֆալտապատումը:
Ասֆալտապատման նախագիծը , որի բյուջեն կազմում էր 1.720 720 լարի, ֆինանսավորվել էր Վրաստանի Ավտոճանապարհների գործակալության կողմից:
Նաև հիշեցնենք, որ արդեն կայացել է Մամզարա-Մեծ Գոնդուրա-Դիլիֆ ճանապարհահատվածի ասֆալտապատման համար հայտարարված մրցույթը: Ասֆալտապատումը իրականացնելու է կրկին «Ջավախավտոգզա» ընկերությունը:
Պայմանագիրն արդեն կազմվել է, իսկ ասֆալտապատումը պետք է իրականացվի 8 ամսվա ընթացքում: