ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել ավտոմեքենաների հեռացման վճարը բարձրացնելու վերաբերյալ, հայտնում է «Կոմերսանտը»:
Ընդ որում շատ բան կախված կլինի կոնկրետ մեքենայի հզորությունից: Մեկ լիտրից պակաս շարժիչ ունեցող ավտոմեքենաների համար վճարը կավելանա 46.1 տոկոսով, 3.5 լիտր և ավել ծավալով շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցների համար՝ 145 տոկոսով:
Առավել զանգվածային հատվածի՝ 1-2 լիտր շարժիչ ունեցող ավտոմեքենաների համար վճարը կաճի 112.4 տոկոսով:
Կառավարությունը հեռացման վճարի բարձրացումը դիտարկում է որպես փոխհատուցող միջոց՝ ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը իջեցնելուց հետո: