
Նոյեմբերի 26-ին, ժամը 11:3O-ի սահմաններում Honda CR-V մակնիշի ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Մեքենայում գտնվող երեք ուղևորները տարբեր վնասվածքներով և կոտրվածքներով հասցվել են Նինոծմինդայի շրջանային հիվանդանոց:
Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ՆԳՆ-ի փորձագետները:
Տուժածները Հեշտիա գյուղի բնակիչներ են: