
Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնում Հմայակ Գրիգորյանի ղեկավարած նկարչության խմբակում սովորում են 20 երեխաներ: Այստեղ երեխաները սովորում են կատարել էսքիզներ մատիտով, ներկերով և գուաշով, բացի այդ կատարել ճիշտ գունային համադրություն, ճիշտ ընտրել լույսն ու ստվերը:
«Գեղանկարչությամբ զբաղվելը զարգացնում է տեսողական և շարժողական հիշողությունը: Նկարչության միջոցով երեխան թղթին է հանձնում իր մտքերն ու հոգեվիճակը: Այստեղ երեխաները սովորում են ճիշտ բռնել մատիտը և աշխատել նրանով, ինչպես նաև երևակայել և վերլուծել»,-իր խոսքում նշեց Հմայակ Գրիգորյանը:
Աշակերտներից մեկը, ով հաճախում է նկարչության դասերին արդեն երկրորդ տարին, նշում է, որ ինքը ամենից շատ սիրում է նկարել բնությունը և անիմացիաներ և արդեն որոշել է նկարիչ դառնալ:
Նյութի մանրամասները դիտեք տեսանյութում.