Կանցկացվի 5 դպրոցների վերանորոգչական աշխատանքների վերաբերյալ նախահաշիվ կազմելու մրցույթ

Կանցկացվի 5 դպրոցների վերանորոգչական աշխատանքների վերաբերյալ  նախահաշիվ կազմելու մրցույթ

Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ 2020թ. Նինոծմինդայի մունիցիպալիտետի 5 դպրոցների վերանորոգչական աշխատանքների մասին նախահաշիվ կազմելու համար:

Նախահաշվի կազմման համար նախատեսվել է 11,480 լարի գումար: Վերանորոգչական աշխատանքները վերաբերում են Փոկայի դպրոցում ջեռուցման համակարգի անցկացմանը 80 000 լարիի շրջանակներում, Մեծ Խանչալի գյուղի դպրոցում ջեռուցման համակարգի անցկացման և սանհանգույցի կառուցմանը 120 000 լարիի շրջանակներում, Մեծ Գոնդուրա գյուղի դպրոցում ջեռուցման համակարգի անցկացման և սանհանգույցի կառուցման համար 140 000 լարիի շրջանակներում, Վլադիմիրովկա գյուղի դպրոցում սանհանգույցի կառուցմանը 50 000 լարիի սահմաններում և Ժդանովական գյուղի դպրոցում սանհանգույցի կառուցմանը 70 000 լարիի սահմաններում:

Մրցույթը անցկացվելու է դեկտեմբերի 2-ին: