Ախալքալաքում, թիվ 4 հանրային դպրոցի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ։ Տուժել է մի կին, որը, ենթադրաբար, 50-60 տարեկան է: Կնոջը վրաերթի է ենթարկել արծաթագույն Լադա մակնիշի, ռուսասկան պետհամարանիշով ավտոմեքենան: Շտապօգնությունը տուժածին տեղափոխել է հիվանդանոց, նրան բուժօգնություն է ցուցաբերվում Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում:
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցից հայտնում են, որ կինը նրանց մոտ բերվել է ծանր վիճակում, սակայն մինչ այժմ նրանք չեն հայտնում նրա վիճակի մասին, քանի որ հետազոտություններ են անցկացվում:
Պատահարը տեղի է ունեցել կենտրոնական Աղմաշենեբելի փողոցի վրա, որը վերջերս է վերանորոգվել: Ճանապարհի այս հատվածում հետիոտնային անցում չկա, չնայած այն հանգամանքին, որ մոտակայքում դպրոց կա: Բնակիչները ճանապարհն անցնում են որտեղից պատահի:
Այս փաստի կապակցությամբ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել, գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով: Այն ենթադրում է անվտանգ երթևեկության կամ դրա շահագործման կանոնների խախտում, ինչը ավելի քիչ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը: Այս հոդվածը հանցագործին պատժում է տուգանքով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Նմանատիպ դեպք Ախալքալաքում տեղի էր ունեցել վերջերս՝ նոյեմբերի 12-ին: Տուժածի վիճակը նորմալ է:
Փոխանցում է jnews.ge լրատվականը