Երգչուհի Թինա Թըրներն իր 80-ամյակի առթիվ տեսաուղերձ է հղել իր երկրպագուներին:
Թըրները, ում երաժշտական կարիերան արդեն 60 տարի է ձգվում, վերջին տարիներին երիկամի փոխպատվաստման է ենթարկվել և աղիների քաղցկեղ է վերապրել: «Ես հրաշալի տեսք ունեմ: Ինձ լավ եմ զգում: Ես լուրջ հիվանդությունների միջով անցա և մինչ օրս վերականգնվում եմ:
Կյանքը կարծես ինձ երկրորդ հնարավորություն տված լինի»,- ասել է աստղը:
Թինա Թըրները խոստովանել է, որ երջանիկ է, որ ապրում է մինչև 80 տարեկանը, չնայած որ առողջությունը դեռ հեռու է կատարյալ լինելուց:
Երգչուհին երիկամի փոխպատվաստման է ենթարկվել 2017 թվականին: Նրա դոնորն է դարձել ամուսինը՝ պրոդյուսեր Էրվին Բախը: 1in.am
NOR ռադիոն առաջարկում է լսել լեգենդար երգչուհու` լեգենդար երգերը.