«Փարվանա» թիմի հաջողությունները ֆուտբոլի տարածաշրջանային մրցաշարում

«Փարվանա» թիմի հաջողությունները  ֆուտբոլի տարածաշրջանային մրցաշարում

Նինոծմինդայի «Փարվանա» թիմը ֆուտբոլի տարածաշրջանային մրցաշարում, որին մասնակցում էին թիմի երեք տարբեր տարիքի 2003թ., 2004թ. 2005թ. ծնված խաղացողներ, զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Մրցաշարը, որն ընթացավ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, մասնակցում էին Սամցխե-Ջավախեթիի 6 մունիցիպալիտետների պատանեկան թիմեր:
2003-2004թթ. ծնված խաղացողների պայքարում «Փարվանա» թիմը զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ մարզիչ Արշակ Պոդոսյանի գլխավորությամբ, իսկ կրտսերների՝ 2005թ. ծնված խաղացողները զբաղեցրին երկրորդ հորիզոնականը:

Ավագ խաղացողների թիմից երկուսը Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցի սաներ, եղբայրներ Մարկոս Մղդեսյաններն են: Այդ կապակցությամբ մարզիչը նրանց հանձնեց իրենց նվաճած մեդալները: Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանը նշեց, որ Մղդեսյանները բացի ֆուտբոլից զբաղվում են նաև երաժշտությամբ: