Россия հեռուստաալիքը Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմ կցուցադրի

Россия հեռուստաալիքը Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմ կցուցադրի

Դեկտեմբերի 6-ին Россия հեռուստաալիքով տեղի է ունենալու Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» կինոնկարի հեռուստատեսային պրեմիերան, որը նկարահանվել է Հայաստանում 1988թ. երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ:

Ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ամենաավերիչ և զոհերի թվաքանակով ամենամեծ երկրաշարժի մասին:

«Սպիտակ» ֆիլմը պատմում է Գոռի մասին, որը, լքելով Հայաստանը ավելի լավ կյանքի որոնման նպատակով, վերադառնում է երկրաշարժից հետո՝ գտնելու իր տունը, կնոջը և դստերը, բայց արդեն ուշ է լինում: Աղետի հետևանքով ամեն ինչ ավերված է լինում:

«Սպիտակը» ստացել է Մոսկովյան կինոփառատոնի Святой Георгий մրցանակը, և դիմահարդարման աշխատանքների համար՝ «Ոսկե արծիվ», ինչպես նաև ընդգրկվել է «Օսկար» մրցանակաբաշխության երկար ցուցակի մեջ՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմի երաժշտությունը գրել է աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:shantnews.am