Նոյեմբերի 24-ին Նինոծմինդա քաղաքում անցկացվեց մինի ֆուտբուլի մրցաշար, որին մասնակցում էին մունիցիպալիտետի գյուղերի՝ Հեշտիայի, Մեծ Արագյալի, Մեծ Գոնդուրայի, Մեծ Խանչալիի, Կաթնատուի թիմերը և երկու թիմեր Սաթխայից:
Կազմակերպիչների խոսքով, խաղը չհաջողվեց անցկացնել Սաթխայի մարզադաշտում, քանի որ մարզադաշտը համապատասխան պայմաններ չունի:
Արմեն Կակոսյանը նշեց, որ մինի մարզադաշտի ցանցերն ու խոտածածկը անմխիթար վիճակում են:
Լարված պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Սաթխայի թիմը, երկրորդ հորիզոնականը՝ Հեշտիայի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը Սաթխայի մյուս թիմը:
Մրցաշարը կազմակերպել էր Սաթխայի երիտասարդությունը: Հաղթողներին հանձնվեցին գավաթներ, դիպլոմներ և մեդալներ:
Մանրամասները լսեք Արմեն Կակոսյանից.