
Օրերս Թբիլիսիում անցկացվեց շախմատի մրցաշար 1200, 1600, 2000 ռեյտինգային կարգում, որում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Աիդա Մկրտչյանը Նինոծմինդայից:
Մրցաշարին մասնակցում էին 16 շախմատիստներ Վրաստանի տարբեր շրջաններից: Մրցաշարն անցկացվեց 7 փուլով, շվեյցարական համակարգով:
Աիդան 7 հնարավոր միավորից հավաքեց 5 միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Աիդային հանձնվեց ոսկե մեդալ, գավաթ, դիպլոմ և դրամական պարգև 250 լարիի չափով:
Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանը նշեց, որ մեր շախմատիստների շրանից դուրս ունեցած հաջողությունները ոգեշնչում են:
Աիդա Մկրտչյանը ավարտել է շախմատի խմբակը և այժմ սովորում է Թբիլիսիի պետական համալսարանում:
Մանրամասները լեք Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանից.