Արդեն մի քանի օր է, ինչ փակվել է Նինոծմինդա քաղաքի ՛՛Սաքարթվելո՛՛ բանկի մասնաճյուղը: Այս հանգամանքը խուճապի է մատնել բնակչության հատկապես այն հատվածին, ովքեր այդ բանկում ունեն ավանդներ և այդտեղից էին ստանում աշխատավարձ:
Մենք կապվեցին բանկի ներկայացուցչի հետ, ով պատասխանեց հետևյալը. «Երկարաժամկետ ռազմավարության, բիզնես նպատակների և խնդիրների տեսանկյունից ՛՛Սաքարթվելո՛՛ բանկը պարբերաբար վերանայում է իր բանկային քաղաքականությունը, որը հաճախ կապված է աշխատակազմի ուուցանման, ծառայողական առաջխաղացման և ռոտացիայի հետ: Այս դեպքում բանկի մասնաճյուղի աշխատակիցների թիվը կրճատվել էր, այն դեպքում, երբ կստեղծվեն աշխատանքի ընդունման հնարավորություններ, գերապատվությունը կտրվի նախկին աշխատողներին:
Բանկի ներկայացուցիչը նաև նշեց, որ բանկոմատը և փլեյբոքսը կշարունակեն աշխատել, որպեսզի բնակիչները ստիպված չլինեն հասնել այլ քաղաք: Հարցեր առաջանալու դեպքում բնակիչները կարող են զանգահարել թեժ գծին՝ հետևյալ հեռախոսահամարով: +995 3224444444