Պանկիսի կիրճի Սակոբիանո գյուղում տեղի ունեցած կռվի հետևանքով մեկ մարդ է սպանվել, երեքը՝ հոսպիտալացվել են:
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ սկսվել է հետաքննություն՝ կանխամտածված սպանության հոդվածով: Ձերբակալվածներ դեռևս չկան։
Նեթգազեթիի հաղորդմամբ՝ մահացածի հարազատներից մեկն ասել է, որ դեպքը կապված է կիրճում նախատեսված ՀԷԿ-ի կառուցման հետ: Ըստ նրա՝ մահացածը դեմ էր կիրճում ՀԷԿ-ի կառուցմանը, մինչդեռ մյուսները ՀԷԿ-ի կառուցման աջակիցներ են եղել:
Ներքին գործերի նախարարությունը միջադեպի վերաբերյալ դեռ տեղեկություններ չունի:aliq.ge