Քննարկում միջէթնիկական հարաբերություններում առկա խնդիրների մասին

Քննարկում միջէթնիկական հարաբերություններում առկա խնդիրների մասին

Նոյեմբերի 27-ին Նինոծմինդա քաղաքի «Ջավախքի ողջամիտ հասարակություն» հասարակական կազմակերպության գրասենյակում անցկացվեց քննարկում, որին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, երիտասարդներ և ձեռներեցներ:

Քննարկման թեման էր հանդուրժոողականությունը, միջէթնիկական համաձայնությունը, կոմունիկացիան, բանակցություններն ու ժողովրդական դիվանագիտությունը: Քննարկմանը ներկա էին փորձագետներ Լաշա Տուգուշին և Մալխաս Գագուան:
«Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժման ներկայացուցիչ Ալեքսանդրա Կալատոզիշվիլին նշեց, որ հասարակական կազմակերպությունը քննարկման արդյունքների հիման վրա մշակում է ռազմավարություն և խորհրդատվություն, որը միտված կլինի Վրաստանում միջէթնիկական հարաբերություններում տարվող քաղաքականության կատարելագործմանը:
Քննարկմանը բարձրացվեցին սոցիալական, մարդու իրավունքների և պետական լեզվի չիմացությամբ պայմանավորված խնդիրների մասին հարցեր:
Մանրամասները լսեք «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդրա Կալատոզիշվիլիից:




Opinion, pooling and voting