
Նինոծմինդա քաղաքի Պետական գնումների ծառայությունը անցկացրել է մրցույթ-տենդեր Սաթխա գյուղի մարզադահլիճի կառուցման համար:
Տեղական բյուջեից շինաշխատանքների իրականացման համար հատկացվել է 18,220 լարի, իսկ մրցույթը շահել է “ეგრისი” շինկազմակերպությունը Զուգդիդիից: Պայմանագիրը կողմերի միջև դեռևս չի կնքվել:
Նախագծով նախատեսված է իրականացնել սվաղ, պատերի ներկում, հատակի բետոնապատում և սանհանգույցի կառուցում:
Նշենք, որ այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրով ևս հատկացվել էր 20 000 լարի գումար Սաթխայի մարզադահլիճճի կառուցման համար:
Հիշեցնենք, որ այս շենքը, որը այսուհետ ծառայելու է որպես մարզադահլիճ, խորհրդային տարիներին ծառայել է որպես կարի գործարան, իսկ այնուհետև՝ որպես արարողությունների տուն: