
Նոյեմբերի 28-ին Նինոծմինդա քաղաքի մարզական դպրոցում կայացավ մարզադպրոցի ֆուտբոլի թիմերին գավաթների հանձման արարողությունը: Մարզադպրոցի երեք տարբեր տարիքայինների ֆուտբոլի թիմեր ֆուտբոլի պատանիների տարածաշրանային մրցաշարում զբաղեցրել էին մրցանակային առաջին և երկրորդ տեղեր:
2003 և 2004թթ. ծնված պատանիների թիմերը զբաղեցրել են առաջին հորիզոնականը՝ մարզիչ Արշակ Պոդոսյանի գլխավորությամբ: 2005-2006թթ. ծնված երեխաների թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը մարզիչ Վանիկ Բդոյանի գլխավորությամբ:
Մարզադպրոցի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանն էլ նշեց, որ պատրաստ են ջանքներ ներդնել, որպեսզի զարգանա սպորտը մունիցիպալիտետում, որպեսզի սպորտով զբաղվողների թիվը գնալով ավելանա: