Վաղը, օրվա առաջին կեսին, սկսվելու է հանդիպում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով, հանդիպմանը ներկա է գտնվելու դիվանագիտական կորպուսը և քննարկման գլխավոր թեմաներից է լինելու ընտրությունների «գերմանական մոդելը»:
Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ այսօր ճշտվելու է հանդիպմանը վայրը և ձևաչափը:
«Մենք այստեղ չենք պատրաստվում մնալ երկար ժամանակ, սակայն քննարկում ենք վաղվա հանդիպմանը: Այս հարցը շատ ակնհայտ է, այնքան անհամապատասխանություն կա Վրաստանի սահմանադրության և «գերմանական մոդելի» միջև, որ այստեղ չկա լրացուցիչ բացատրության անհրաժեշտություն»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:1tv.ge