Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ազգային գրադարանի մոտ անցկացվող բողոքի ակցիայի բերման է ենթարկվել 6 ցուցարար, այդ թվում՝ Լեյբորիստական կուսակցության անդամ Լաշա Չխարտիշվիլին: Տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը:
«Ալիք մեդիան» հայտնել է, որ բերման ենթարկվածների մեջ է եղել նաև ընդդիմության առաջնորդներից Գիգի Ուգուլավան և Գիորգի Կանդելակին, նրանց ոստիկանները նստեցրել են մեքենան և հեռացրել ցույցի տարածքից:
Բերման ենթարկելուց քիչ անց Ուգուլավան ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նախ ձերբակալել են, հետո ազատ արձակել իրեն, ու ինքը տաքսիով վերադառնում է խորհրդարանի մոտ։
Ցուցարարների և ոստիկանների միջև իրավիճակը լարվել էր այն բանից հետո, երբ Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ժամանել է ազգային գրադարան։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից խորհրդարանի տարածքում են հավաքվել ցուցարարներն ու ընդդիմության անդամները: Տեղում մոբիլիզացված է նաև ոստիկանությունը, թեև նախորդ օրվա համեմատ ավելի քիչ թվով, երկաթե պատերն էլ այլևս չկան:aliq.ge