2019թ. էլեկտրոնային մրցույթներից կատարվել է 160 հազար լարիի խնայողություն

2019թ. էլեկտրոնային մրցույթներից կատարվել է 160 հազար լարիի խնայողություն

2019թ.-ի հունվարից մինչ օրս Նինոծմինդայի մունիցիպալիտետում անցկացվել է 65 էլեկտրոնային մրցույթ-տենդեր, որոնց արդյունքում կատարվել է 160,000 հազար լարիի խնայողություն:
Մրցույթները, որոնք անցկացվել են procurement.gov.ge կայքէջում, վերաբերում են տարբեր շինաշխատանքների, ապրանքների գնմանը, կեցաղային ծառայությունների, ինժեներական ծառայությունների և այլ միջոցառումների իրականացման համար:

Նինոծմինդայի մունիցիպլիտետի քաղաքապետարանի Ֆինանսական ծառայության ղեկավար Սամվել Արզումանյանի խոսքով, այդ խնայված 160 000 լարին օգտագործվել է այլ շինաշխատանքների իրականացման համար:

“Ինչ վերաբերում է այն աշխատանքներին, որոնց ֆինանսավորումը իրականացվել է տարբեր նախարարությունների կողմից, ապա խնայված գումարները մնացել են այն գերատեսչությունների մոտ, որոնք որ իրականացրել են ֆինանսավորումը՛՛,- նշեց Սամվել Արզումանյանը: