Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալքալաքի գյուղ Վաչիանի ճանապարհին: Մեքենան, որը վարում էր անչափահաս տղան, շրջվել է:
Պատահարի հետևանքով վնասվել են մեքենայում գտնվող 3 անչափահասները: Նրանք տեղափոխվել են Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց: 14-15 տարեկան դեռահասները ստացել են մարմնի տարբեր վնասվածքներ:
Ըստ բժիշկների, նրանց վիճակը միջին ծանրության է, կան որոշ խնդիրներ:
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) համաձայն:
Պատիժը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում 3 տարի ժամկետով:tv9news.ge