Նոյեմբերի 29-ին Նինոծմինդա քաղաքի խաղային ակումբում անցկացվեց համակարգչային ֆուտբոլի մրցաշար:
Մրցաշարին մասնակցում էին ինչպես անհատական, այնպես էլ զույգերի պայքարում: Մրցաշարին մասնակցում էին 25 հոգի:
Զույգերի պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրին Մարտին Բդոյանը և Գարրի Ստամբոլցյանը, երկրորդ հորիզոնականը՝ Սարգիս Ստամբոլցյանը և Սերգեյ Ղարսլյանը, երրորդ հորիզոնականը՝ Արտյոմ Տոնոյանը և Փայլակ Եղոյանը: Անհատական պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Գարրի Ստամբոլցյանը, երկրորդ հորիզոնականը՝ Արտյոմ Տոնոյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Ժորա Ադամյանը:
Մրցաշարը կազմակերպել էր Նինոծմինդայի Մշակույթի, կրթության, սպորտի զարգացման ծառայությունը: Հաղթողներին հանձնվեցին մեդալներ, գավաթներ և հավաստագրեր:
Մանրամասները լսեք նյութում.