Ադիգենի մունիցիպալիտետի գյուղ Կարաթուբանում երկու ընտանիքների բնակելի տներում կրակ է առաջացել: Կուբլաշվիլիների տանը հրդեհը բռնկվել է լուսադեմին: Կրակը մի տանից անցել է մյուսին, հարևանությամբ գտնվող տանը: Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն երկու տունն էլ իրերի հետ մեկտեղ, ամբողջովին այրվել է:
«Երկուսն էլ հին տներ էին, շատ մոտ էին կանգնած: Տղան մենակ էր ապրում, առողջական խնդիրներ ուներ, հեռուստացույց էր նայում մինչև ուշ գիշեր, հավանաբար միացված է մնացել: Հարևանները կասկածում են, որ կրակը տանիքում է առաջացել: Տղան քնած էր, հարևանները արթնացրել և դուրս են հանել, բայց կրակը տարածվեց նաև երկրորդ տանը: Այս տանը ոչ ոք չէր ապրում, տեղափոխվել էին, իսկ այստեղ խանութ ունեին»,- ասում է քածաքապետի ներկայացուցիչը Գուրգուլի վարչական միությունում՝ Զոիա Գախոկիձեն:
Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունում ասում են, որ տեղում աշխատում էր 6 ջոկատ: Վտանգ կար, ո, հրդեհը կարող էր կրկին տարածվել: Կրակը լոկալիզացվեց մոտ 35 հրշեջ-փրկարարի կողմից: